Իննամյա փիղը սպանել է վիետնամական կենդանաբանական այգու մարզիչ Դոան Խըու Տային, որը կենդանուն մոտեցել էր, որպեսզի ներկեր նրա վանդակը: Հաղորդվում է, որ տղամարդը փղի հետ աշխատել է 7 տարի շարունակ` հենց որ փիղը հայտնվել է այգում: Փիղը երբեք ագրեսիա չի դրսեւորել:

Մասնագետների կարծիքով` նա կատաղել է ներկի սուր հոտից, որն առաջին անգամ է զգացել: Պարզվում է` փղերը շատ զգայուն են նոր հոտերի, հնչյունների ու գույների հանդեպ, որոնք ցանկացած պահի կարող են հարձակման պատճառ դառնալ:

Ներկայումս կենդանին առանձին վանդակում է` կենդանաբանական այգու ծածկած մասում, որն այցելուների համար հասանելի չէ: Առայժմ հայտնի չէ, արդյոք կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստվում է քնեցնել-սպանել կենդանուն, հաղորդում է «Utro.Ru»-ն` վկայակոչելով Daily Mail-ը: