Թաիլանդի ընտրական հանձնաժողովի անդամները, որոնք ավարտել են փետրվարի 2-ին նախատեսվող արտահերթ ընտրությունների կուսակցությունների գրանցումը, կոմիտեի շենքից տարհանվել են ուղղաթիռներով: Նրանք ամբողջ առավոտ աշխատել են այնտեղ, հետո ցուցարարները հարձակվել են շինության վրա:
Բացի հանձնաժողովի անդամներից, ուղղաթիռների միջոցով տարհանվել են նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ու մի քանի ոստիկաններ, որոնք շենքը պաշտպանելիս վիրավորվել էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Թալանդում ընդդիմությունը արգելափակում է ընտրությունները
Վիճակահանությանը փորձել է խանգարել ու շինություն մուտք գործել Թաիլանդի ամենածայրահեղական հակակառավարական կազմակերպությունը` «Ուսանողներ ու ժողովուրդ` հանուն ժողովրդավարական բարեփոխման»-ը:
Հարձակումն այնքան ինտենսիվ է եղել, որ ոստիկանները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: Ամբոխի մեջ կրակոցներ են հնչել, մի քանի ոստիկան վիրավորվել է:





























