Ապրիլի 13-16-ին Ադրբեջան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մովլյութ Չավուշօղլուն: Այդ այցելության շրջանակներում, Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ երկրի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ապրիլի 15-ին Չավուշօղլուն կայցելի Գյանջա եւ կհանդիպի տեղի իշխանությունների հետ:




























