ՌԴ Զինված ուժերում հորային հիմքով հրթիռային նոր համալիրներ են կանգնեցվել մարտական հերթապահության: Այս մասին ՌԴ կառավարության անդամների հետ ամփոփիչ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հաղորդվել էր, որ դեկտեմբերի 23-ին էլ ՌԴ ռազմածովային ուժերը մարտական կազմում ընդգրկել էր «Ալեքսանդր Նեւսկի» անվանմամբ ատոմային նոր սուզանավակ:
Իսկ ավելի վաղ Պուտինը հաղորդել էր, որ 2014թ. ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի զինանոցը կհամալրվի միջմայրցամաքային 22 բալիստիկական հրթիռներով: Ենթադրվում է, որ խոսքը «Յարս» հրթիռների մասին է, հայտնում է«ՌԻԱ Նովոստին»:





























