Հայաստանի պետական մարմինները պարտավոր են կայքերում տեղադրել մշակվող օրինագծերը ու հանրային լսումների անոնսները: Այս մասին հայտարարել է Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը` Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացնելով պետական գերատեսչությունների կայքերի հանդեպ նվազագույն պահանջների վերաբերյալ նախագիծը:
Հանրապետական մարմինների համար դրանք պարտադիր կլինեն, ՏԻՄ-երի համար` ցանկալի բնույթ կկրեն:
Կայքում տեղեկություններ պետք է լինեն գերատեսչության պատմության ու կառուցվածքի, համազգային ծրագրերին մասնակցելու մասին:
Պետական մարմինները պետք է հրապարակեն իրենց կազմած օրենքների նախագծերը եւ այլ իրավական ակտեր ու դրանց հիմնավորումները:




























