«Մինչև Արցախի կարգավիճակը չճանաչվի, ոչ-ոք իրավունք չունի մի թիզ հող զիջելու, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Մանվել Եղիազարյանը, որովհետև դա մեր հայրենիքի սեփականությունն է»,- այսօր` ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու հավելել. «Եթե կան մարդիկ, որոնք հասցրել են առանց Արցախի կարգավիճակը ճանաչելու ինչ-որ շրջաններ զիջել, մենք դրա հետ չենք հաշտվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի»:

Նրա խոսքով եթե Ադրբեջանն ասում է «տվեք 5 շրջանները», հետո կորոշենք Ղարաբաղի կարգավիճակը, ապա ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը պետք է ասեն, որ մենք պատրաստվում ենք պատերազմի եւ Ադրբեջանի հետ խոսելու ոչի՛նչ չունենք:

Այնուհետեւ անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, ազատամարտիկն ասել է, որ դրանք ընդունելու դեպքում «մենք թևաթափ կլինենք, մեր ոգին կփշրվի եւ երեւի մի 300 տարի էլ հաղթանակի մասին ոչինչ չենք կարող խոսել»: