ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին, ով ապրիլի 13-ին կժամանի Ադրբեջան, կներկայացնի մեսխեթցի թուրքերի խնդիրները։ Այս մասին 1news.az-ին հայտնել է թուրք-մեսխեթցիների «Վաթան» կազմակերպության նախագահ Իբրահիմ Բուրխանովը։

«Առավելագույնս կձգտենք, որ նրա հետ հանդիպումը կայանա։ Մենք շատ ենք ցանկանում քննարկել մեսխեթցի թուրքերի խնդիրները, սահմանափակումները նրանց հանդեպ, ովքեր ցանկանում են Վրաստան գնալ»,- հայտնել է Բուրխանովը