Հայ օդաչուները վերապատրաստում կանցնեն Ուլյանովսկի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն ուսումնարանում։ Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը։
Պայմանավորվածությունը, նրա խոսքով, ձեռք է բերվել, անցած տարվա սեպտեմբերին։
Կարապետյանը նաեւ հայտնել է, որ հայկական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ուլյանովսկ՝ պայմանագիր կնքելու համար։ Համաձայն պայմանավորվածության,2011 թվականից հայ կուրսանտների համար Ուլյանովսկի ուսումնարանում կհատկացվի 10 անվճար տեղ։
Կարապետյանի խոսքով, Հայաստանում այսօր կա մոտավորապես 140 օդաչու։




























