Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակներ շնորհելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր կատարողական արվեստի համար Հանրապետության նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակներ են շնորհվել. «Երգեցողություն» անվանակարգում` Գուրգեն Բավեյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում` Էդուարդ Ներսիսյանին (սաքսոֆոն), Սոնա Բարսեղյանին (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հանրապետության նախագահի 2009թ-ի երիտասարդական մրցանակ է շնորհվել. կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Օվսաննա Շեկոյանին` «Դպրոց» գեղանկարների շարքի համար, Վահագն Ղուկասյանին՝ «Մտահղացում» գեղանկարների շարքի համար, Բագրատ Բալաբեկյանին` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար, գրականության բնագավառում` Արամ Պաչյանին (Սեւակ Թամամյան)` պատմվածքների շարքի համար: