Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աճուրդի է հանել իր Harley-Davidson մոտոցիկլը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հաղորդում է Reuters-ը:

Harley Davidson Dyna Super Glide մոտացիկլի նախնական գինը դեռ չի հաղորդվում: Գործակալության փոխանցմամբ՝ մոտոցիկլի շուկայական գինը գնահատվում է 12-15 հազար եվրո:

Մոտոցիկլի  հետ միասին վաճառքի կհանվի նաեւ Հռոմի Պապի բայքերի կաշվե բաճկոնը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Մոտոցիկլի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների: Աճուրդը տեղի կունենա Փարիզի Grand Palais պալատում:

Հաղորդվում է, որ Ֆրանցիոսկոս Պապին այդ մոտոցիկլն ու բաճկոնը 2013-ի հունիսին նվիրել էր Harley-Davidson ընկերությունը՝ իր 110-ամյակի առիթվ:Նվերն ստանալուց երկու օր անց Ֆրանցիսկոս Պապը օրհնել է բայքերներին, որոնք հավաքվել էին Հռոմում համագումարի: