Հայաստանի ԱԻՆում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում թիվ 11 փողոցի տներից մեկի դուռը փակվել է. ներսում երեխա է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը: Ներսում էր գտնվում 1,5 տարեկան Մ. Ա.-ն:





























