«ԱՐՄԵՆԱԼ»-ում մշակված եւ իրագործված ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի նախագիծը «Տարվա բարելավում» կորպորատիվ մրցույթի մրցանակակիր է դարձել՝ «Տնտեսող» անվանակարգում: NEWS.am-ին այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Գործարանի մեխանիկական եւ էներգետիկական ծառայությունների աշխատակիցները 2GL հատող մեքենան վերածել են փայլաթիթեղի միաժամանակ հատման եւ երկատման մեքենայի: Դա գրեթե կրկնակի՝ ամսական 320-600 տոննա ավելացրել է արտադրողականությունը՝ պահպանելով արագությունը: Նախագծի իրականացման արդյունավետությունը կազմում է տարեկան 15 հազար դոլար:
Տեխնիկական յուրօրինակ մտահղացումը հանգեցրել է արտադրանքի որակի աճին, տեխնոլոգիական թափոնների, էլեկտրաէներգիայի եւ ներգործարանային փոխադրումների կրճատմանը:





























