Երեւանում մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբերին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4547 փորձանմուշ:
«Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում ե, որ ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներին:
Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թ. դեկտեմբերի 20-ի թիվ 532-Ն որոշման:





























