Երկրում ձեւավորվում է սուր սոցիալական խնդիր, որի մասին ահազանգվում էր դեռ ամիսներ առաջ: Այս մասին այսօր` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: 

Նա նաեւ նշեց, որ այսօր «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը դիմելու է վարչական դատարան: «Մենք սա դիտարկում ենք, որպես շանս իշխանությունների համար՝ դադարեցնել, հետ կանգնել այն որոշումից, որը բերում է օր-օրի սոցիալական սրացող վիճակի»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը: Նա նկատեց, որ հակառակ դեպքում քաղաքացիական անհնազանդությունը արդարցված է լինելու: Այդ պարագայում անհրաժեշտ է միավորել հասարակությանը, եւ իրենք այդ առումով առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան: «Այստեղ քաղաքացիական անհնազանդության խնդիր էլ չկա, պարազապես մարդիկ անվճարունակ են: Ես չեմ կարող ասել, որ մարդիկ չվճարեն: Անհատական չվճարումը կբերի անհատական անջատման:  Էֆեկտիվ կլինեն այն գործողությունները, որտեղ քաղաքացիները կլինեն միասնական: Այս ամենի մեջ նաեւ պետք  է քաղաքական ենթատեքստ գտնել»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am