2015-ին Հայաստանի կառավարությանը կից Անշարժ գույքի պետական կադաստրը Երեւանում լիարժեք GPS-քարտեզ կստեղծի: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը:

Ըստ նրա՝ GPS-համակարգերը տեղադրվելու են մարզերում՝ Կոմիտեի, Նորվեգիայի քարտեզագրության ու կադաստրի գերատեսչության ու սարքավորումների մատակարարների՝ Leica Geosystems-ի միջեւ: Հայաստանի 12 բնակավայրերում արդեն տեղակայվել են նման կայաններ:

Բացի այդ, կշարունակվեն աշխատանքները, որոնք կապված են նոր տարածքների ներգրավման հետ: 2013-ին նման աշխատանք է իրականացվել Լոռիի ու Տավուշի մարզերում: