Երիկամային անբավարարության պատճառով  շտապ Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց տեղափոխված հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի առողջական վիճակը սկսել է կարգավորվել։

Թուրքական Mansettv կայքի փոխանցմամբ՝ հայտի հայ լուսանկարչի մոտ առողջական վիճակը բարելավվում է։ Բժիշկները նրան պատրաստվում են վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ։

Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ ր Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am