ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 17-ին որոշում է ստորագրել Անվտանգության ազգային գործակալության գործունեությունը վերանայելու մասին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նոր փոփոխությունների շարքում նշվում է ԱԱԳ-ում տասնյակի միլիոնավոր բջջայինների տվյալների բազայի պահպանման արգելքը, որոնք հատուկ ծրագրով ուսումնասիրվել են՝ բաժանորդների միջեւ գաղտնի կապերը եւ տեղափոխությունները բացահայտելու համար։ Հաղորդվում է, որ ԱԱԳ-ն ամեն ամիս շուրջ 5 մլրդ նման ձայնագրություններ է հավաքում եւ դրանք պահպանում մի քանի տարի։

«Այսուհետ ԱԱԳ-ի գործակալները դատարանի թույլտվությունը կստանան այդ տվյալների հասանելիության իրավունքի համար», - ասել է Բարաք Օբաման։ Գլխավոր դատախազությանն առաջարկվել է մինչեւ մարտի 28-ը մշակել ԱԱԳ-ում տվյալների պահպանումը կազմակերպելու համակարգ։

 Բացի այդ, տարվա ընթացքում նախատեսվում է մշակել տվյալների առավել նպատակային հավաքմանն անցնելու ուղիներ։

ԱՄՆ-ի նախագահը միաժամանակ հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցնի հետախուզական տվյալների հավաքումը։

«ԱԱԳ-ն չի գաղտնալսել օտարերկրյա առաջնորդների հեռախոսները՝ բացառությամբ ԱՄՆ-ի անվտանգությունը վտանգող դեպքերի», - հավելել է Օբաման։