Հնդկաստանի Մումբաի քաղաքում թաղման ժամանակ սկսված հրմշտոցի արդյունքում 18 մարդ է զոհվել, 40-ից ավելին վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հրմշտոցը սկսվել է իսլամական Դավուդի Բոհրա համայնքի առաջնորդ Մուհամեդ Բուրհանուդդինին վերջին հրաժեշտը տալու արարողության ժամանակ։ Հունվարի 17-ին 102 տարեկան հասակում վախճանված հոգեւոր առաջնորդի տան մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուհամեդ Բուրհանուդդինի հրաժեշտի արարողությունը, որին եկել էին հազարավոր մարդիկ, տեղի է ունեցել Հնդկաստանի տարբեր մասերում: Դավուդի Բոհրա համայնքի առաջնորդին հնդկական այլ քաղաքներում հրաժեշտ տալու արարողության ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել, հայտնում է lenta.ru-ն:





























