Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը վնասվել է փոթորկի ժամանակ: Այս մասին հայտարարել են քաղաքային իշխանությունները:
Նրանցվ խոսքով՝ արձանի աջ ձեռքի բութ մատը կոտրվել է կայծակի հարվածից: Միաժամանակ նախորդ ամիս փոթորկի ժամանակ վնասվել էր արձանի աջ ձեռքի միջնամատը:
Քաղաքային իշխանությունները խոստանում են շատ արագ վերանորոգել արձանը: Այդ գործին ակտիվորեն մասնակցում է եկեղեցու Ռիո դե Ժանեյրոյի թեմը:
Կատարվելիք աշխատանքների հստակ ժամկետներն ու արժեքը հայտնի չեն, հաղորդում է РБК.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:





























