Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու աշակերտ հրազենային վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 17-ին՝ Ֆիլադելֆիա քաղաքի Դելավեր Վելի դպրոցում:

Հաղորդվում է, որ ձեռքի հրազենային վնասվածք են ստացել մեկ տղա եւ մեկ աղջիկ, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: 

Տվյալ պահին դեռ չի պարզվել կրակողի ինքնությունը, եւ  այն, թե որտեղից են հնչել կրակոցները: Դպրոցի տարածքը շրջափակված է, ոստիկանությունը քննում է կատարվածը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: