ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը մինչեւ ընթացիկ տարեվերջ կառավարության ֆինանսավորման մասին օրենք է ստորագրել, հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել մինչեւ սեպտեմբերի 30-ը կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին;
Փաստաթղթի համաձայն՝ երկրի կառավարությանը կհատկացվի 1,1 տրլն դոլար; Կառավարության ծախսերը կկազմեն 1,012 տրլն դոլար։ Եվս 92 միլիարդը հատկացվում է արտասահմանյան ռազմական գործողություններին, իսկ 6,5 միլիարդը պահվում է բնական աղետների հետեւանքների վերացման համար։





























