Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հիվանդանոցում վախճանվել է նախօրեին անհայտ անձնաց կողմից հարձակման ենթարկված ընդդիմության երթի մասնակիցներից մեկը: Այդ հարձակման հետեւանքով տուժել է եւս 37 մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Թաիլանդի մայրաքաղքում ընդդիմության ցույցի ճանապարհին անհայտ անձինք պայթյուն էին կազմակերպել:

Լքված եռահարկ շենքի կողմից ամբոխի մեջ  ռումբ էր նետվել: Միջադեպի հետեւանքով տուժել էր 37 մարդ:

Ցուցարարների առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանը, որը հարձակումից հետո անմիջապես հեռացվել էր, պայթյունի մեջ կառավարությանն էր մեղադրել: Ըստ նրա՝ արյունալի միջադեպը միայն ավելի կարագացնի ընդդիմության հաղթանակը:

Իր հերթին Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հերքել էր այդ մեղադրանքները:

Բանգկոկում արդեն երեք ամիս շարունակվող խռովությունների հետեւանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 490-ը: 

Բանգկոկում ընդդիմության ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել