Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմության հանրահավաքի ժամանակ անհայտ անձինք պայթյուն են կազմակերպել:
Միջադեպի արդյունքում տուժել է 28 մարդ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Ոստիկանությունը ներկայումս որոնում է պայթյունի կազմակերպիչներին: Նրանց անձն առայժմ պարզված չէ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Տեղական Phuket Wan պարբերականի տվյալներով՝ պայթուցիկ սարքը ամբոխի մեջ են նետել լքված շենքից, ըստ որում, ընդդիմության առաջնորդներն այդ պահին արդեն անցել էին:





























