Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում չորս տարեկան աղջնակը հրացանի կրակոցով սպանել է զարմիկին։ Դեպքը կատարվել էհունվարի 16-ին։ Ըստ ոստիկանների՝ եերք երեխաներ (որոնցից ավագը հինգ տարեկան էր) միասին հեռուստացույց են դիտել եւ խաղի ընթացքում գտել մահճակալի տակ թաքցրած լիցքավորված հրացանը։ Արդյունքում աղջնակը, որի ձեռքում հայտնվել էր հրացանը,պատահաբար կրակել է՝ սպանելով չորս տարեկան զարմիկին։
Նշվում է, որ այդ ժամանակ տանը երեխաների հետ եղել է պապը, որին էլ պատկանում է տունը: Ըստ հարեւանների՝ պապիկը 60 տարեկան է, ծառայել է զինված ուժերում:
Ոստիկանությունը կատարվածն անվանել է դժբախտ պատահար եւ ոչ ոքի չի ձերբակալել: Դեռ հայտնի չէ, թե որեւէ մեկին կներկայացվե՞ն արդյոք մեղադրանքներ: Ոստիկանությունը պետք է պարզի, թե ում է պատկանում հրացանը եւ գրանցված էր արդյոք այն, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:





























