Ուկրաինայում հետիոտնային անցումում մահացու հարվածել է ТРК ТВ-5 հեռուստաընկերության նորությունների ծառայության գլխավոր խմբագիր Իգոր Պիդկովիչին:

«Նախնական տվյալներով՝ Պիդկովիչին հարվածել է «Մազդա-3» մակնիշի մեքենան եւ նա ստացված վնասվածքներից մահացել է հենց դեպքի վայրում: «Մազդա-3»-ի վարորդը Զապորոժյեի 39-ամյա բնակիչ է, որը նույնպես տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոց»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը: