NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թոշակի անցած ամերիկահայ լրագրող, լուսանկարիչ ու վերլուծաբան Թոմ Վարդապետյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Reporter»-ում:

Գեղարդում հողե ճանապարհին, ինչպիսիք շատ են Հայաստանում, մի ծեր կին փողոցն էր ավլում: Նա նայում է, բարեկամաբար ժպտում, հետո շարունակում է գործը: Փողոցը դրանից մաքուր չի դառնա, սակայն կինն ամեն դեպքում ավլում է, կարծես թե պարտական է:

Հայերեն մեզ ասում է. «Ես սովորություն ունեմ տունը մաքուր պահել՝ այդ թվում նաեւ փողոցը: Չե՞ք ցանկանա իմ տանը մեկ գավաթ սուրճ ըմպել»: Մերժել նման առաջարկը անքաղաքավարի կլիներ: Իսկ ընդունել կնշանակեր հյուրընկալության  մի քանի ժամ: Մենք ընդունեցինք առաջարկը: Սուրճին հաջորդեցին հացը, պանիրը, տավարի միսն ու մրգերը:

Վերնիսաժում՝ բաց շուկա, որը նման է Բրիգադունին, տաք հագնված մի տղամարդ հենակների վրա փայտե էջանիշեր է վաճառում: Ոմանք տեղում կանգնած են վաճառում, ոմանք շրջում են: Ինչպե՞ս կարելի է մերժել 80-ամյա ծերուկին, եթե անգամ պետք չէ ձեզ այդ իրը:

Ջերմուկում հնարավոր է մեծ քանակությամբ ջուր տեսնել, քանի որ հենց այստեղ գործարանում այն շշալցվում է ու տարածվում ողջ երկրում: Իսկ գործած գունավոր գլխարկով կինը ճարպկորեն ձեզ առաջակում է այն՝ քիչ ավելի էժան, քան խանութում են վաճառում:

Երեւանում գյուղատնտեսական շուկայում տարեց մարդիկ միրգ ու բանջարեղեն են առաջարկում: Ամեն բան գեղեցիկ շարված է եւ սպասում են, որ ստուգեն ձեր ախորժակը:

Որոշ տարեցներ ծառեր են տնկել ծառատունքի հայկական նախագծի շրջանակներում՝ զգալով հողի հետ կապը, մինչ մյուսները մուրացկանությամբ են զբաղվում: Բայց դրանք, ավելի շուտ, բացառություն են, քան՝ կանոն:

Առկա տվյալների համաձայն՝ Հայաստանը արագ ծերացող երկրներից մեկն է: Բնակչության մոտ 15 տոկոսն արդեն 60 տարեկանից մեծ է: Ծնելիության նվազումը արտագաղթի հետ միասին նպաստում է ծերացմանը:

Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության մոտ 1/3-ը (31,5 տոկոսը) կկազմեն տարեցները, ինչը լրացուցիչ բեռ կարող է լինել կառավարության համար: