Հանրապետությունում տարածքում, այսօր՝ հունվարի 18–ին` ժամը 18.30–ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























