Ամերիկյան Մերիլենդ նահանգում ձերբակալել են երկու կնոջ երկու երեխաների սպանության համար, որն իրագործել են էկզորցիզմի սեանսի ժամանակ:
Ձերբակալել են 21-ամյա Մոնիֆա Դենիզ Սենֆորդին եւ 28-ամյա Զաքիյա Լեթրիս Էվերիին: Նրանք դանակի հարվածներ են հասցրել Էվերիի 4 երեխաներին: Երկու տարեկան աղջիկն ու մեկամյա տղան մահացել են, Էվերիի մյուս երեխաներին՝ 5 եւ 8 տարեկան հասակի, տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Ոստիկանությունը տեղեկացել է հանցագործության մասին, որն իրագործվել է հունվարի 17-ին, կնոջ հարեւանների զանգի շնորհիվ: Զանգահարողը արյուն էր տեսել տան մոտ կայանած մեքենայում եւ կողքին գտնվող դանակ: Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները տանը հայտնաբերել են երեխաների մարմինները եւ կարողացել են ձերբակալել Էվերիին: Էկզորցիզմի սեանսի մյուս մասնակիցը ձերբակալության ժամանակ վնասվածք էր ստացել: Նրանց կալանավորել են՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:





























