Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել եւ այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Մարիամ Ն-ն հայտնել է նաեւ, որ իր ծանոթը խոստացել է, որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետեւ մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Կայքի տեղեկություններով Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր եւ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում