Լիբիայում անհայտ անձինք առեւանգել են Հարավային Կորեայի մի քաղաքացու` Կորեայի առեւտրի եւ ներդրումների աջակցության գործակալության աշխատակից Հան Սոն Սուին: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: 

«Առեւանգիչների որեւէ կազմակերպության պատկանելը առայժմ հայտնի չէ», - նշել է նախարարության աշխատակիցը: Տղամարդուն չորս անհայտ անձինք առեւանգել էին այն պահին, երբ նա աշխատանքից հետո Տրիպոլիի գրասենյակից տուն էր վերադառնում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հաղորդվում է, որ Հան Սոն Սուն Լիբիայում աշխատում է 2012թ. հուլիսից:

Նրան առեւանգելու նպատակը դեռ հայտնի չէ: Ներկայումս ԿՀ-ի կառավարությունը փորձեր է ձեռնարկում  կատարվածի մանրամասները պարզելու համար: