Եգիպտոսի հարավային մայրուղում բեռնատարը բախվել է ավտոբուսին, զոհվել է 19 մարդ, այդ թվում` հինգ կին եւ երեք երեխա:
Ճակատային բախումը տեղի էր ունեցել Էդֆու քաղաքի մոտ, որը գտնվում է Լուքսորից 100 կմ հարավ: Ավտոբուսն ուղեւորվում էր Կահիրե, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների` Եգիպտոսի ճանապարհներին ավտովթարներից ամեն տարի զոհվում է 12 հազար մարդ:





























