Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Նախնական գնահատականներով՝ երկրաշարժը եղել է 6,3 մագնիտուդով. Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Վելինգթոնից 115 կմ հյուսիս:
Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 27 կմ խորության վրա:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է Մասթերթոն եւ Փալմերսթոն-Նորտ քաղաքների շրջանում հնարավոր ավերածությունների մասին:
Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել:





























