Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Facebook սոցցանցում գրել է, որ «պետական ծառայողի բարձր պաշտոն» կզբաղեցնի, որը հատուկ իր համար ստեղծվել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University):

«Այդ պաշտոնն առաջին անգամ է  ստեղծվել եւ նախատեսված է նրա համար, որ Թաֆթսի համալսարանի ուսանողները ծանոթանան միջազգային հայտնի առաջնորդների եւ տարբեր բնագավառների փորձի հետ», - հայտարարել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սահակաշվիլին արդեն ելույթ է ունեցել է Փրիսթոնի համալսարանում, մի քանի օրից էլ դասախոսություն է կարդալու Հարվարդի համալսարանում», - նշել է նա:

Հիշեցնենք,  2013թ. վերջին Սահակաշվիլին հայտարարել էր, որ կզբաղվի ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում դասախոսություններ կարդալով:

Սահակաշվիլին ԱՄՆ-ում աշխատանք է գտել