Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ում դասախոսություններ կկարդա։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-յան էջից։ Տեղեկատվությունը հաստատել է նաեւ համալսարանական կայքը։
Վրաստանի նախկին նախագահը մտադիր է դասավանդել ամերիկյան Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավաբանների եւ դիվանագետների պատրաստման դպրոցում։ Հաղորդվում է, որ Սահակաշվիլին դասախոսությունները կսկսի 2014թ. գարնանային կիսամյակից։




























