Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը, որը վերաբերում է կաշառքով վարորդական իրավունք ձեռք բերելուն:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննութամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի եւ Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:

Նախաքննությունը շարունակվում է: