Թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը այլեւս չի այցելում բանտում գտնվող ամուսնուն՝ Ռեզա Զարրաբին (Ռըզա Սարրաֆ), այն բանից հետո երբ մամուլում հայտնվել էին նրա հեռախոսազրույցների ձայնագրությունները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ երգչուհի Էբրու Գյունդեշը հունվարի 10-ից այս կողմ դադարեցրել է այցելել Մեթրիսի բանտում գտնվող Ռեզա Զարրաբին։ Նշվում է, թե պատճառը մամուլում հայտնված հեռախոսային ձայնագրություններն են, որում Ռեզա Զարրաբը Դուբայից եկած ոստիկանների համար մարմնավաճառներ պատվիրելու ժամանակ պահանջել էր, որ արաբ կնոջը իր մոտ բերեն, որ միայն իրեն սպասարկի։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։
Ռեզա Զարրաբը ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին եւ այս պահին գտնվում է կալանքի տակ։




























