Բեռլինում 200 ցուցարարներ ակցիա են կազմակերպել Ստամբուլում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի կապակցությամբ:
Ցուցարարները Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել Դինքի լուսանկարներով, «Հանուն Հրանտի, հանուն արդարության» մակագրությամբ, ինչպես նաեւ անգլերեն, հայերեն եւ թուրքերեն այլ գրություններով պաստառներով, հայտնում է demotix.com-ը:
Ցույցի մասնակիցները ձեռքներին ունեցել են «Մենք այստեղ ենք, եղբայր» կոչը կազմող տառեր:
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին` այն անչափահաս ահաբեկիչ Օգյուն Սամաստի կողմից: 2014թ. հունվարի սկզբին գործի դատավարությունը վերսկսվել է Ստամբուլի դատարաններից մեկում:




























