Ադրբեջանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել «կիսել» Բաքվում հայկական ջարդերի մասնակիցների «լուսավոր հիշատակը»:

Ինչպես ադրբեջանական haqqin.az ռեսուրսն է նշել, ոստիկանությունը գրոհել է ընդդիմադիր Ազգային խորհրդի շարասյան վրա, որն ուղեւորվում էր դեպի «շեհիդների արահետ», որտեղ հուղարկավորված են Բաքվում ավերածուններ անողները, որոնց այսօրվա Ադրբեջանոմ կոչում են «հերոս-շեհիդներ»:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը 1990-ի հունվարի 13 – 19 Բաքվում հայերի կոտորածները կազմակերպած Ադրբեջանի Ազգային ճակատի «քաղաքական հաջորդն է»: