Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Հոզաթի շրջանի Էրգենի գյուղում գտնվող հայական ավերված Սուրբ Հարություն եկեղեցում հավաքվածները հարգել են Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Հոզաթի քաղաքապետը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներ եւ տեղի բնակիչներ հունվարի 19-ին հավաքվել են Էրգեն գյուղի հայկական ավերված Սուրբ Հարություն եկեղեցում եւ սգո միջոցառում իրականացրել Հրանտ Դինքի հիշատակին։
Մասնակիցները Դինքի նկարի առաջ մոմ են վառել, որից հետո մասակիցներից մեկը հանդես է եկել հայտարարությամբ եւ պահել՝ «Հրանտի համար, արդարության համար» գրությունը։


























