Սանտա Մոնիկայում հունվարի 18-ին կալանավորվել են մի քանի հայ երիտասարդներ, այդ թվում` 21-ամյա մի աղջիկ:
Ըստ տեղի ոստիկանության` երիտասարդների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել գիշերը` նավահանգստում, որտեղ հավաքվում են ձկնորսները, հայտնում է ktla.com-ը:
Ըստ ականատեսների` հինգ երիտասարդ սկսել էր վիճել երկու ձկնորսի հետ: Վեճը կռվի էր վերաճել, որի ընթացքում երկու երկու մարդ դանակահարվել էր: Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը վիրահատվել էր:
Ոստիկանությունը կալանավորել է հինգ կասկածյալի. չորս երիտասարդները Բըրբենքից են, իսկ աղջիկը` Գլենդելից: Ոստիկանությունը կալանավորել է Արայիկ Հովոյանին (24 տարեկան), Ալեքս Հակոբ Աքբարին (18 տարեկան), Գեւորգ Բաղդասարյանին (19), 16-ամյա մի դեռահասի, ինչպես նաեւ 21-ամյա Աղավնի Մանուկյանին:
Չափահաս կասկածյալները կալանավորվել են մահափորձ կատարելու կասկածանքով, նշանակվել է 1 միլիոն դոլարի տուգանք` յուրաքանչյուրի համար:




























