ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանը հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաընկերությանը, որի ընթացքում լրագրողը անսպասելի հարց է ուղղել Օբամային։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հետ հարցազրույցի ժամանակ գերմանական ZDF հեռուստաընկերության լրագրողը հարցրել է ԱՄՆ նախագահին, թե արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսո՞ւմ են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները։

Այս հարցին Օբաման պատասխանալ է. «Ես չեմ ուզում երկիր-երկիր քննարկել այս թեման։ Իհարկե, մեր հետախուզական գործունեությունները շարունակվելու են։ Եթե իրադարձություններին միայն թերթերից հնարավոր լիներ հետեւել, աշխարհի բոլոր հետախուզական ծառայությունները փակված կլինեին»,-ասել է ԱՄՆ նախագահը։