Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է գաղտնազերծել Վատիկանի արխիվի մի մասը՝ նվիրված Հոլոքոստի ժամանակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գործունեությանը, հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական The Sunday Times պարբերականը:

Խոսքը, մասնավորապես, Պիա XII պապի կողմից օգնության մասին է, որի որոշման համաձայն՝ Հոլոքոստի ժամանակ Վատիկանի ներկայացուցիչները հրեաներին թաքցրել են նացիստնեից ու նրանց կեղծ անձնագրեր տրամադրել, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Նշվում է, որ Վատիկանը վաղուց էր ծրագրում Հոլոքոստի վերաբերյալ փաստաթղթեր գաղտնազերծել: