Ոստիկանները ռուսական Նովոկուզնեցկ քաղաքում հետաքննություն են անցկացնում տեղաբնակի նկատմամբ, որը պնևմատիկ ատրճանակից կրակել է իր մեկամյա զարմիկին:

Տղայի մոտ ախտորոշվել է գանգի ու գլխուղեղի վնասվածք: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Ոստիկանները պարզել են, որ երեխայյին վնասվածք հասցնողը նրա հորեղբայրն է եղել:

Իր գործողությունները տղամարդը բացատրել է նրանով, որ ցանկանում էր վախեցնել երեխային ու այդ կերպ «կատակել նրա հետ»: Ըստ նրա, նա նախկինում ևս բազմիցս այդպես խաղացել է փոքրիկի հետ ու դա դուր է եկել նրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանները առգրավել են զենքը: