ԵՄ-ի արտգործնախարարների խորհուրդը Ուկրաինային կոչ է արել քաղաքական ճգնաժամից դուրս գալ ժողովրդավարական ճանապարհով: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«ԵՄ-ի արտգործնախարարների խորհուրդը եզրահանգումներ է կատարել Ուկրաինայի վերաբերյալ. անհանգստություն` վերջին իրադարձությունների հետ կապված, համազգային երկխոսության կոչ` քաղաքական ճգնաժամի ժողովրդավարական լուծման համար», - գրել է Կոսյանչիչը, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Հիշեցենեք, որ ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել էր, որ Բրյուսելում hունվարի 20-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները կարող են քննարկել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների հարցը` երկրում իրավիճակի սրման պատճառով:
ԵՄ-ն կարող է քննարկել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների հարցը




























