Փրկարար ծառայությունը հունվարի 20-ին, ժամը 18.54-ին տեղեկություն է ստացել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Միցուբիշի» մակնիշի 33 ՏԼ 873 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած 1964 թ. ծնված Ի. Ղ. հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: