ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ բնակիչը ձերբակալվել է, երբ փորձել է հրդեհ իրականացնել: Ոստիկանական ուղղաթիռը նրան նկատել է թիվ 2 մայրուղու վրա: Այդ մասին հայտնում է GlendaleNewsPress-ը:
42-ամյա տղամարդը, ով ըստ իրավապահների, Էդվարդ Ռաթավոսն է, ուրբաթ երեկոյան, ժամը 6:20-ի սահմաններում փորձել է հրդեհում անել, Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցի խոսքով, նրա մոտ համապատասխան միջոցներ են եղել:
Կարճ ժամանակ անց ոստիկանական ուղղթիռը նկատել է հրդեհը եւ կողքին կանգնած Ռաթավոսին: Դեպքի վայր արագ փրկարարներ են ժամանել, որոնք մարել եւ հրդեհը, իսկ ոստիկանները ձերբակալել են տղամարդուն: Նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել 500 դոլար գրավի դիմաց:




























