Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարման պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի դատավճիռը: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի, նրա նկատմամբ կիրառվեց համաներում՝ պատժից ազատման ձեւով: Հմայակ Հովհաննիսյանը կբողոքարկի այդ դատավճիռը, որովհետեւ, ինչպես ինքն ասաց Aravot.am-ին՝ ինքը թույլ չի տա, որ իր կենսագրության մաքուր էջը ստվերվի սույն դատավճռով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում