Աֆղանական «Թալիբան» շարժման զինյալները առավոտյան պատանդ են վերցրել միջազգային Halo Trust կազմակերպության մոտավորապես 50 սակրավորների: Նրանք ապաականապատում են Աֆղանստանի Հերատ նահանգը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ տասը թալիբներ երկու ջիպերով ժամանել են Halo Trust-ի շտաբ, զենքի սպառնալիքով նրանց աֆղանցի աշխատողներին ստիեպել են նստել մեքենաները ու տարել են նրանց անհայտ ուղղությամբ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հերատի անվտանգության ուժերը որոնում են պատանդ-սակրավորներին:




























