Վրաստանում տնտեսական աճի տարեկան ցուցանիշը 2013թ. համար այս պահի դրությամբ հասնում է 3,1%-ի, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին կառավարության տնտեսական խորհրդի նիստում:
«Մարտին կհստակեցվեն գյուղատնտեսության ցուցանիշները, ինչը ենթադրաբար թույլ կտա 3.5-3.6% տնտեսական աճ արձանագրել: Մենք հուսով ենք, որ այս միտումը կշարունակվի, եւ 2014թ. Վրաստանում 6.3 տոկոս տնտեսական աճի մասին Համաշխարհային բանկի կանխատեսումը արժանահավատ կլինի», - հայտարարել է Նոդար Խադուրին :
Ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ նախորդ տարի արտահանումն ավելացել է ավելի քան 20 տոկոսով, իսկ վճարային բացասական հաշվեկշիռը նվազել է 500 մլն դոլարով, հայտնում է «Գռուզիա Online»-ը:




























