Ուկրաինայի բնակիչները վերջին օրերին սկսել են համացանցով պաշտպանության զանազան միջոցներ գնել, մասնավորապես՝ հակագազ եւ զրահաբաճկոն: Վաճառվում են ինչպես հին եւ օգտագործված, այնպես էլ նոր ապրանքներ, հայտնում է  comments.ua-ը՝ վկայակոչելով Slando հայտարարությունների կայքը:

Նշվում է, որ աճել  է նաեւ փեյնթբոլի զրահաբաճկոնների, սթրայքբոլի աքսեսուարների եւ մարզական պաշտպանության պարագաների պահանջարկը: Մեծ պահանջարկ են վայելում նաեւ սաղավարտների բոլոր տեսակները, ինչպես նաեւ հոկեյի սարքավորումների կոմպլեկտները: